|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իջեւանի լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկար, որտեղ տեսանելի է՝ ինչպես է ադրբեջանական զինուժը զրահատեխնիկան տեղակայում բնակելի տների մերձակայքում` թիրախավորելով խաղաղ բնակչությանը:
Ավելի վաղ Իջեւանում բրիֆինգի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր. «Ես բրիֆինգից հետո իմ մոտ եղած տեղեկությունները կփոխանցեմ ձեզ, թե ինչպես տների մերձակայքում թիրախավորում են զրահատեխնիկա` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: Այս պահին ունենք համապատասխան ապացույցներ»: