|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրիչ գործողությունները և կոչ անելով դատապարտել դրանք. այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Այսպիսի գործողությունները միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների անթույլատրելի խախտում են և վտանգում են ողջ տարածաշրջանի կայունությունը»,- մասնավորապես ասված է նամակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էին կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, իսկ հայկական կողմը կորուստներ չունի:
Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։
Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ ՀԱՊԿ պաշտոնական կայքից ջնջվել է գլխավոր քարտուղարի նախաձեռնած ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստի վերավերյալ հայտարարությունը։