|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկվանից մենք մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի հետ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարության արտահերթ նիստում՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի խոսքին, որ հայ-ադբեջանական սահմանին հակառակորդի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ հայկական կողմը տեղյակ է պահել միջազգային գործընկերներին։
«Տեղեկատվության փոխանակման ու համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում։ Դրան զուգահեռ մենք կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։ Եվ սա նույնպես շարունակական է, և այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է։ Մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի, բոլոր այն զարգացումների մասին, որոնք տեղի են ունենում այդ ուղղությամբ»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանի Զինված ուժերը տիրապետում են իրավիճակին․ «Եվ որևէ կասկած չկա, որ մեր Զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելոիթյունը»։
Մանրամասն՝ տեսանյութում․