|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 12-ին՝ ժամը 21։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում՝ Ալիխանյան փողոցի կողմից, երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա եւ չի կարողանում իջնել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։
Փրկարարները ճոպանների օգնությամբ Գրիգոր Գ․-ին (ծնված 1997 թ․) եւ Իրինա Պ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել անվտանգ տարածք։