|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չորրորդ օրն է՝ Տիգրանակերտում սկսվել են հնագիտական հետազոտությունները: Ինչպես ամեն տարի, սկզբի մեկ շաբաթը հատկացվում է նախկինում պեղված տարածքների մաքրմանը: Շուրջ երկու հեկտար զբաղեցնող ճարտարապետական կառույցներն ու մշակութային շերտերը մաքրվում են բուսականությունից, անասնական կեղտից, ընկած քարերը դրվում են իրենց տեղը, բարեկարգվում են միջհուշարձանային ճանապարհները:

Եվս երկու օր և Տիգրանակերտի երեք հիմնական պեղավայրերում` Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատում, Անտիկ երկրորդ թաղամասում և Վաղքրիստոնեական հրապարակում կսկսվեն պեղումները:

Համավարակն իր խիստ պայմաններն է թելադրում նաև այստեղ` պարտադիր ջերմաչափում և գրանցում, ձեռքերի և գործիքների մանրէազերծում, դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարություն