|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգում բեռնատարի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է զոհվել, վեցը վիրավորվել են: Այս մասին հուլիսի 9-ին հաղորդել է Daily Sabah թերթը:
Աղբյուրի համաձայն՝ զորքերը հրավառ նյութեր էին տեղափոխում պիրոտեխնիկական գործարանից, որը պայթել էր հուլիսի 3-ին:
Նշենք, որ հուլիսի 3-ին հայտնի էր դարձավ, որ Հենդեք քաղաքի մերձակայքում գտնվող հրավառության գործարանում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ էր զոհվել, 114-ը՝ վիրավորվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեղի ունեցածի պատճառը, ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահար է, քանի որ մասնագետները չեն գտել հրկիզման կամ հարձակման նշաններ: