|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Twitter-ի իր միկրոբլոգում ընտրողներին խոստացել է, որ կչեղարկի գործող նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը և երկիրը կվերադարձնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմի մեջ:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ քաղաքացիներն ավելի ապահով կլինեն, եթե Ամերիկան զբաղվի գլոբալ առողջապահության ամրապնդումով: Նախագահի պաշտոնում առաջին իսկ օրը ես կվերադարձնեմ երկիրը ԱՀԿ-ի կազմի մեջ և կվերականգնեմ մեր առաջնորդությունը համաշխարհային բեմահարթակում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել էր ԱՄՆ-ի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։