|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ ներգրավված նախկին ոստիկաններից մեկը՝ Տա Տաոն, ազատ է արձակվել գրավի դիմաց. հայտնում է Fox 9 հեռուստաալիքը:
Նշվում է՝ Տաոն մեղադրվում է Ֆլոյդի սպանության մեղսակցության մեջ և ազատ է արձակվել 750 հազար դոլար գրավի դիմաց։
Բացի այդ՝ գրավով ազատ են արձակվել նաև նախկին սպաներ Թոմաս Լեյնը և Ալեքսանդր Քուենգը, որոնց նույնպես նույն մեղադրանքն է առաջադրվել: Սպանության մեջ անմիջականորեն մեղադրվող Դերեք Շովինը շարունակում է մնալ կալանքի տակ: