|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիդերլանդներում նույնականացման քարտերում չի նշվի տվյալ անձի սեռը՝ որպես «ոչ պիտանի» տեղեկատվություն. այս մասին ասվում է երկրի կրթության, մշակույթի և գիտության նախարար Ինգրիդ վան Էնգելսհովենի` ներկայացուցիչների պալատին ուղղված նամակում:
Նա, մասնավորապես, նշել է. «Նախատեսվում է՝ արդեն 2024-2025 թվականներին նիդերլանդական նույնականացման քարտերում «սեռը» սյունակն այլևս չի լինի», ու հավելել՝ միևնույն ժամանակ, սեռը կշարունակվի նշվել անձնագրերում՝ պայմանավորված Եվրամիության պահանջներով։