|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրելի' հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Բացառիկ է Սահամանդրության դերն ու նշանակությունը՝ համերաշխ հասարակութուն, ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական և իրավական պետություն կերտելու գործում:
Սակայն Սահմանադրության առկայությունն ինքնին չի կարող երաշխիք լինել, երբ այն չի արժևորվում, երբ, շահարկելով ժողովրդի անունը, Սահամանադրությունը մեկնաբանվում և կիրառվում է նեղ անձնական ու քաղաքական շահախնդրությամբ՝ անտեսելով հանրային և ազգային-պետական շահը:
Ցավոք, տևական ժամանակ է, օրվա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է հենց այս վարքագիծը՝ պառակտելով հասարակությունը, կազմալուծելով սահմանադրական ինստիտուտները, թուլացնելով պետության դիմադրողականությունը, ձևավորելով անվստահություն ապագայի հանդեպ՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ:
Տոնական այս օրով վճռականորեն հաստատում ենք Դաշնակցության հանձնառությունը՝ համազգային համախմբումով երկիրը վերադարձնել սահմանադրականության և բնականոն զարգացման ազգային-պետական ուղեգիծ:
Հ Յ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին
05 հուլիս, 2020 թ.