|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ալ-Արաբիա» գործակալության փոխանցմամբ՝ Իրաքյան Քուրդիստանի զիված՝ «Փեշմերգե» խմբավորման զինյալները հայտնում են, որ Թուրքիան ռազմակայաններ է կառուցում Հյուսիսային Իրաքում: Ըստ գործակալության՝ թուրքական զորքերը խորացել են Իրաքի տարածքում՝ 20–40 կմ:
«Թուրքական զորքերը ներխուժել են Հյուսիսային Իրաք և ստեղծում են ռազմական բազաներ», - ասվում է Փեշմերգեի հայտարարության մեջ:
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հունիսի 14-ին հայտարարել էր երկրում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) դեմ Իրաքում նոր գործողության մասին: Այն կոչվում է «Ճանկ-վագր» և անցկացվում է Իրաքի Հաֆթանին շրջանում: Այս կապակցությամբ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը երկու անգամ բողոքի նոտա է հղել Թուրքիայի դեսպանին: