|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արտակարգ դրությամբ պայմանավորված` Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը արտակարգ դրության ավարտից հետո ընկած 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Աղբյուրը հայտնում է նաև, որ արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ-ում (բնակվելու) գտնվելու օրինական հիմքերը լրացած օտարերկրացիները պարտավոր են վերը նշված ժամկետում ապահովել ՀՀ-ում գտնվելու օրինական հիմքերը կամ մեկնել Հայաստանի Հանրապետությունից։