|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանից հրետակոծության հետևանքով Թուրքիայի Հաքքարիի շրջանի հարավարևելյան նահանգում մեկ թուրք զինծառայող է զոհվել, մեկը վիրավորվել. հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
«Հունիսի 23-ին Հաքքարիի նահանգի Յուքսեքովայի սահմանամերձ շրջանում հետախուզական և դիտորդական գործողությունների ընթացքում մեր մարտական ընկերներից երկուսը վիրավորվել են Իրանի կողմից հրետակոծման հետևանքով: Նրանցից մեկի կյանքը չի հաջողվել փրկվել», - ասվում է հայտարարության մեջ:
Չորեքշաբթի իրաքյան «Շաֆաք» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղական վարչակազմի աղբյուրներին, հաղորդել է, որ իրանական հրետանին ռմբակոծել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի Էրբիլ նահանգի մի գյուղ: