|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
«Հարգելի՛ պարոն նախագահ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջ առողջություն։
Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը և եռանդը հանուն մեր հայրենիքի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: