|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան լրացուցիչ հատուկ նշանակության ուժեր է փոխադրել հյուսիսային Իրաք: Այս մասին հունիսի 21-ին հաղորդել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը:
«Մեր հերոս հատուկ նշանակության ջոկատայինները անցյալ գիշեր հատել են սահմանը՝ միանալու «Ճանկ-վագր» գործողությանը», - Twitter- ում ասել է պաշտպանության նախարարությունը:
Ինչպես արդեն հաղորդել էինք՝ հունիսի 15-ին թուրքական բանակը Իրաքում նախաձեռնել էր հատուկ գործողություն ընդդեմ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»: Հունիսի 17-ին իրանական «Շաֆաք» լրատվամիջոցը հաղորդել է, որ իրանական զորքերը կրակել են Իրաքյան Քրդստանի գյուղի վրա: