|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դուբայը կբացվի օտարերկրյա զբոսաշրջիկների համար հուլիսի 7-ից. այս մասին հայտնում է Reuters-ը՝ քաղաքի իշխանություններին հղումով։
Նշվում է՝ կացության իրավունք ունեցող օտարերկրացիներին թույլ կտրվի մուտք գործել Էմիրատներ հունիսի 22-ից:
Ըստ Դուբայի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության՝ մուտք գործելիս օտարերկրացիներին անհրաժեշտ է ցույց տալ տեղեկանք կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին Դուբայի օդանավակայանում թեստավորվելուց հետո:
Միևնույն ժամանակ երկրի քաղաքացիներին և բնակիչներին թույլ կտրվի կատարել արտասահմանյան ուղևորություններ հունիսի 23-ից: