|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Հադրութի շրջանային բաժնի մասնագետները վերջին երկու օրերին շարունակել են թեստավորման համար նմուշառում իրականացնել շրջանի մի շարք համայնքների բնակիչներից: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշված քաղաքացիները շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի նախկինում հաստատված քաղաքացիների շփման շրջանակից են։ Նմուշառված բոլոր բնակիչները նախապես մեկուսացված էին։ Արդյունքում արդեն 2-րդ օրն է՝ բոլոր թեստավորումների պատասխանները բացասական են։
Հավելենք նաև, որ շրջանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 24 է։