|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սանկտ Պետերբուրգում հունիսի 18-ին Ֆիննական ծոցի ափին երեխան մահացել է կայծակի հարվածից։ Պետերբուրգի Պետրոդվորեց շրջանի շտապ օգնության ծառայության հայտարարությունը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Վեցամյա երեխան մահացել է կայծակի հարվածից Սիդորովսկի ջրանցքի մոտ։ Բժիկները ցուցաբերել են օգնություն․ թիմն աշխատել է 45 րոպե։ Շտապ օգնության ժամանման պահին երեխան գտնվում էր կլինիկական մահվան մեջ՝ ծայրահեղ ծանր, գրեթե անշունչ, անգիտակից վիճակում, սրտի շատ թույլ զարկերով: Ծնողները նրա կողքին էին»,- նշել է ծառայության աշխատակիցը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ դեպքը գրանցվել է մոտավորապես երեկոյան ժամը 20։00-ին Պետրոդվորեց շրջանի ռեստորաններից մեկի մոտ։
Հունիսի 18-ին՝ երեկոյան, Պետերբուրգում սկսվել են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Ականատեսները սոցիալական ցանցերում տեղադրել են բազմաթիվ տեսանյութեր և հեղեղված ճանապարհների լուսանկարներ։