|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 12-ին հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետը հատած Վրաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել. այս մասին գրում է «Ռադիո Մառնեուլին»։
Նշվում է՝ քաղաքացիները սահմանից անմիջապես տեղափոխվել էին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկա, որտեղ էլ նրանցից կորոնավիրուսի թեստի համար նմուշառում է կատարվել: Մասնավորապես, Հայաստանից ժամանած ամուսինների մոտ հունիսի 13-ի առավոտյան արդեն հաստատվել էր կորոնավիրուսի առկայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 13-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, որոնցից 2-ը բուժաշխատող են, 5-ը կարանտինային գոտում էին գտնվում և 1-ը բեռնատարի վարորդ է: