|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ազատ է արձակվել:
«Սիրելի ընկերներ,
Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և իհարկե ԼՀ պատգամավորներին, ովքեր այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին:
Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից հետո»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման է ենթարկվել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը :