|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Hraparak.am–ը գրում է. «Հենց նոր տեղեկացանք, որ քաղաքական որոշում է կայացվել, կալանավորել Գագիկ Ծառուկյանին: Շուտով ԱԱԾ քննիչը կդիմի դատարան՝ կալանքի սանկցիա ստանալու պահանջով, և գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առաջարկով:
Մեր տեղեկություններով՝ կալանքի համար հիմք է հանդիսանալու ոչ թե խաղատան հետ կապված մեղադրանքը, այլ ընտրությունների հետ կապված դրվագը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ընտրակեղծիքների թեման ավելի ընդունելի կլինի հասարակության կողմից:
Տեսնենք՝ որքանով դատարանը կենթարկվի իշխանության թելադրանքին»: