|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ն կշարունակի կրճատել իր ռազմական ներկայությունը Իրաքում առաջիկա ամիսներին: Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է Բաղդադի հետ քննարկել ԱՄՆ-ի մնացած զորքերի կարգավիճակը: Այս մասին ասվում է երկու երկրների իշխանությունների կողմից հունիսի 11-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ:
ԱՄՆ զորախմբի կրճատման պլանները բացատրվում են ԻՊ-ի կողմից սպառնալիքը վերացնելու ուղղությամբ նշանակալի առաջընթացով։ Երկու երկրները մտադիր են կենտրոնանալ երկկողմ անվտանգության հարաբերությունների զարգացման վրա ՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա. գրում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան կողմը նաև շեշտում է, որ ինքը չի ձգտում Իրաքում մշտական ներկայությանն և չի պահանջում մշտական ռազմակայաններ: