|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 10-ին, ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարի 5-րդ կմ-ին այրվում է տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 22։58-ին։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքապետարանին պատկանող տնակում։
Այրվել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում գտնվող տնակի փայտյա հատակը՝ մոտ 4 քմ, 1 դուռ եւ 1 պատուհան։