|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2019 թվականի սեպտեմբերի 3-ին կենդանաբանական այգուց անհայտ հանգամանքներում անհետացել էր վարդագույն կակադու կամ գալա (լատ.՝ Eolophus roseicapilla) տեսակի թութակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի կենդանաբանական այգին։
«2020 թ․ մարտ ամսին թութակը հայտնաբերվել էր, և երեկ՝ հունիսի 9-ին, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով թութակը վերադարձել է այգի»,-նշված է հաղորդագրությունում։