|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, որի մոտ 12 մլն եվրո է հայտնաբերվել. տեղեկացնում է yerkir.am-ը` apsny.ge-ին հղումով: Ձերբակալվածը հրաժարվել է հայտնել, թե որտեղից իրեն այդ մեծ գումարը: Նրա փաստաբանի խոսքով` 35-ամյա տղամարդը սեփականություն չունի և նախկինում անօթևան է եղել:
Տղամարդը ձերբակալվել է ոստիկանության կողմից մայիսի 1-ին Էյնդհովենի տներից մեկում: Խուզարկության ժամանակ բռնագրավվել է երկու հրազեն և փողեր հաշվելու սարք:
Ոստիկանության տվյալներով` դա ամենախոշոր գումարն է, որ երբևէ իրենք հայտնաբերել են մեկ տեղում:
Ձերբակալվածը մեղադրվում է փողերի լվացման մեջ: