|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ուժերը (ԱԱԽ) հայտարարություն են տարածել այն մասին, որ վերահսկողության տակ են վերցրել Տրիպոլիի մերձակայքում գտնվող Աին Զառա և Վադի ար-Ռաբիա շրջանները. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Բարկության հրաբուխ» ռազմական գործողության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԱԱԽ-ի ուժերը արտաքսել են Հաֆթարի բանակի խմբավորումներին և ամբողջովին ազատագրել նշված շրջանները:
Հիշեցնենք՝ Լիբիայում այս պահին զինված բախումներ են ընթանում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջև: Երկիրը ղեկավարում է ազգային համաձայնության կառավարությունը (ԱԱԽ), որը ղեկավարում է վարչապետ Ֆայեզ Սարաջը և «արևելյան կառավարությունը»՝ Աբդուլահ Աբդուրահաման աթ-Թանիի գլխավորությամբ: Արևելյան կառավարությանն աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը: