|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս տարվա հունվարի իննից մինչեւ հունիսի երկուսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից։
Նշվում է՝ 2020 թվականի հունիսի 2-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւանա լճից նույն օրվա դրությամբ դեռեւս ոռոգման նպատակներով ջրբացթողումներ չեն իրականացվել: