|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շրի Լանկայի իշխանությունները նախատեսում են երկիրը օգոստոսի 1-ից բացել զբոսաշրջիկների ոչ մեծ խմբերի համար. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ The Jakarta Post-ին հղումով։
Նշվում է՝ Շրի Լանկայի զբոսաշրջության աջակցության բյուրոյի նախագահ Կիմալի Ֆերնանդոյի խոսքով՝ ամբողջ աշխարհից ոչ մեծ խմբերի կթույլատրվի օգոստոսից սկսած այցելել պետություն։ Նրանք պետք է կանգ առնեն հինգաստղանի հյուրանոցներում, որոնցում անվտանգության խիստ միջոցառումներ կկիրառվեն։
Հյուրերը պարտավոր են COVID-19-ի բացակայության մասին տեղեկանք ունենալ, ինչպես նաև օդանավակայանում թեսթավորում անցնել։ Ընդ որում, նրա խոսքերով, ինքնուրույն զբոսաշրջիկների Շրի Լանկա չեն թողնի մտնել։