|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կորոնավիրուսից արագ ապաքինում է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին: Այս մասին Զուրաբիշվիլին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հղում եմ արագ ապաքինման իմ մաղթանքները Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին: Շուտ առողջացեք»,- գրել է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից: