|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը կորոնավիրուսի թեստ է հանձնել և այն դրական արդյունք է ցույց տվել։
«Այս պահին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի իմ թեստը դրական է: Ընդ որում, ուզում եմ ասել, որ որեւէ ախտանշան չեմ ունեցել: Պարզապես, քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել եւ թեստը դրական դուրս եկավ: Հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով, եւ փաստորեն ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ ինքը վարակվել է աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում։ Փաշինյանն արձանագրել է ջրի բաժակներն առանց ձեռնոցի տեղադրելու փաստը։ Նշեց, որ ջուրը մատուցողի մոտ նույնպես կորոնավիրուս է հաստատվել։
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.