|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն ուղղել է բողոքի նոտա Պետդեպարտամենտին ոստիկանության կողմից ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի կապակցությամբ. այս մասին գրում է գործակալությունը։
Նշվում է՝ նախօրեին Մինեապոլիսի ոստիկանությունը փչել է պղպեղ պարունակող սփրեյ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Միխայիլ Տուրգիեւի դեմքին։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Մինեապոլիսում ոստիկանությունը միտումնավոր կիրառել է արցունքաբեր սփրեյ լրագրողների դեմ՝ VICE հեռուստաալիքի նկարահանող խմբի, ինչպես նաև «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի դեմ բողոքի ցույցը ցրելուց հետո։
ՌԴ ԱԳ նախարարությունը գնահատել է դա որպես անհիմն դաժանության դրսևորում։
Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը ներողություն է խնդրել լրագրողներից, որոնք ենթարկվել են բերման կամ ոստիկանության հարձակման կիրակի գիշերը։