|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չինաստանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, եթե ԱՄՆ-ն շարունակի միջամտել Հոնկոնգի գործերին. այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի միջամտությունը Հոնկոնգի գործերին, եթե նրանք շարունակեն իրենց միջամտություն, Չինաստանը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ հակազդող միջոցառումներ», - նշել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, նա Կոնգրեսին տեղեկացրել էր, որ Հոնկոնգն «այլևս ինքնավար չէ Չինաստանից», չնայած դա նախատեսված է 1997 թվականին տարածքը Մեծ Բրիտանիայից Չինաստանին հանձնելու պայմանավորվածությամբ: Պետդեպարտամենտի գնահատականի փոփոխությունը ենթադրում է քաղաքականության փոփոխություն Հոնկոնգի նկատմամբ, սակայն Պոմպեոն չի հստակեցրել, թե ինչ է ձեռնարկելու վարչակազմը:
Ավելի վաղ Չինաստանի Համաժողովրդական ժողովի պատգամավորները ընդունել էին «Հոնկոնգյան հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության ապահովման իրավական համակարգի և հարկադրանքի մեխանիզմների ստեղծման և կատարելագործման որոշումը»: