|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանը դեռևս զբոսաշրջիկներ չի ընդունելու կորոնավիրուսից շատ տուժած երկրներից. այս մասին նա հայտնել է Facebook Live ձևաչափով եթերի ընթացքում։
Երկրի գլխավոր համաճարակաբանն ասել է, որ 10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու զբոսաշրջիկներին ընդունելու ու նրանց նկատմամբ համաճարակային հսկողության կարգը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ արդեն հայտարարվել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներից: Վրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից: