|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջին շրջանում հանրության ուշադրությունը կրկին սևեռվել է հայ-ռուսական հարաբերությունների, և մասնավորապես Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի վրա։ Եվրոպական գազային հաբերում գազի գնի կտրուկ անկման պայմաններում շատերը Հայաստանի համար դեռ 2019 թ. հունվարից սահմանված 165 դոլար 1 000 խորանարդ մետրի համար գինը արդարացված չեն համարում։ Միևնույն ժամանակ, այս համատեքստում ակտիվորեն քննարկվում է մինչև 2025 թ. ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը և գազի բորսայի ստեղծումը։ Այն նախատեսում է գազի վաճառքի ու գնման իրականացում հիմնականում սփոթային տարբերակով, այլ ոչ թե միջպետական երկարաժամկետ պայմանագրերով։
Civilnet.am-ի «Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վերլուծում է ստեղծված իրավիճակը և խնդիրը քննարկում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։