|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին չի կայանա: Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Ի սկզբանե այն պլանավորված էր մայիսի 1-2-ի համար, սակայն հետաձգվեց անորոշ ժամանակով, իսկ հիմա կազմակերպիչները հայտնում են, որ այն առհասարակ չի կայանա:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի, Մոնակոյի, Հունգարիայի Գրան պրիները: