|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայկական կողմն ամբողջովին աջակցում է Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնությանը (այն ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական նախաձեռնություն է) ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում կրակի լոկատորների տեղակայման հարցում, այսինքն ՝ հրադադարի պահպանման մեխանիզմների և միջազգային դիտորդների մասին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «The Washington Times» պարբերականում։

Համբարյանը, մասնավորապես, ասել է.
«Հենց Ադրբեջանը և միայն Ադրբեջանն է արգելափակում այդ միջոցները, որոնք ուղված են թափանցիկությունն ապահովելուն, քանի որ վախենում է հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունից: Սա պարզ տրամաբանություն է։ Միայն հարձակումներ նախաձեռնող կողմը դեմ կլինի հրադադարի ռեժիմը խախտողին նույնականացնող տեխնոլոգիայի կիրառմանը», ու կարծիք հայտնել՝ Ռոյս-Էնգելի խաղաղության նախաձեռնությունից Ադրբեջանի հրաժարվելն անպատասխանատվության գագաթնակետն է, որը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի ռիսկը՝ համաշխարհային համավարակի պայմաններում: