|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի պաշտպանության բանակի զորամասերում շարունակվում է իրականացվել անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ևս անձնակազմի սննդի մատուցումը այսուհետ կիրականացնի քաղաքացիական կազմակերպությունը: Մայիսի 23-ին նոր ճաշարանի բացման արարողությանը մասնակցել է նաև Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:
Բանակի հրամանատարը, շնորհավորելով անձնակազմին, համոզմունք է հայտնել, որ նոր ճաշարանի բացումը լրացուցիչ առիթ կհանդիսանա մարտական պատրաստության գործընթացը ստորաբաժանումներում էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շրջայց է կատարել նորակառույց ճաշարանում, ծանոթացել սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդատեսակներին, շփվել զինծառայողների ու սպասարկող անձնակազմի հետ:
Սննդի սպասարկումն իրականացնող մատակարար ընկերության ներկայացուցիչների խոսքով անձնակազմին սննդով ապահովելու գործընթացը մշտապես իրականացվելու է բարձր մակարդակով: