|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարություն է տարածել այն մասին, որ կպահանջի դատարանում իր գործով լսումների ուղիղ հեռարձակում հեռուստաեթերով. այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես խնդրում եմ, որպեսզի ամեն ինչ ցուցադրվի ուղիղ եթերով և առանց գրաքննության․ հեռուստադիտողը պետք է ամեն ինչ իմանա»։
Վարչապետը ժամանել է Երուսաղեմի դատարան, որտեղ մեկնարկում է դատավարությունը, որում նա մեղադրվում է կոռուպցիայի, ֆինանսական խարդախությունների և այլ հանցագործությունների մեջ:
«Ես եկել եմ այստեղ գլուխս բարձր և հպարտ կեցվածքով»,- ասել է Նեթանյահուն։
Ենթադրվում է, որ դատավարությունը երկար կտևի. Նեթանյահուի փաստաբաններն արդեն իսկ հայտարարել են, որ պաշտպանական ռազմավարության որոշման համար իրենցից մի քանի ամիս կպահանջվի: