|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադրություն չունի խիստ սահմանափակումներ կիրառել երկրում, եթե աշնանը վրա հասնի կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը. այս մասին հայտնում է The Hill-ը։
Ի պատասխան հիվանդության երկրորդ ալիքի հետ կապված անհանգստության վերաբերյալ հարցին՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ իրենք չեն պատրաստվում փակել երկիրը։ Նա վստահություն է հայտնել վարակի հետագա բռնկումները զսպելու ԱՄՆ-ի կարողության հարցում. «Լինի կրակ թե բոց՝ մենք այն կմարենք, բայց մեր երկիրը չենք փակի»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք՝ այս շաբաթ բոլոր 50 նահանգները հայտարարել են սահմանափակող միջոցառումները մեղմացնելու պատրաստակամության մասին։