|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հրամանատարական կազմի, շտաբերի և ընդհանուր անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու, զինծառայողների գործնական հմտությունները դաշտային պայմաններում կատարելագործելու նպատակով մայիսի 18-ից 21-ը 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի:
Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվել է մարտական կրակով, հայկական դիրքերի ուղղությամբ հարձակված պայմանական հակառակորդը հետ է մղվել՝ կրելով ծանր կորուստներ: