|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել պարետային ժամը այն բանից հետո, երբ մայիսի 22-ից երկրում կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերին յղումով։
Նա, մասնավորապես, նշել է. «Չափազանց կարևոր է աստիճանաբար, զգույշ և մտածված վերադառնալը բնականոն կյանքին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական առումով: Այնպես որ, կառավարությունը որոշում է կայացրել, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի և, համատասխանաբար, չի երկարաձգվի նաև պարետային ժամը», ու հավելել՝ արտակարգ դրությունը հանելուց հետո կառավարության ձեռքին դեռ պետք է մնան լծակներ, որպեսզի համավարակով պայմանավորված՝ իրավիճակի վատթարացման պարագայում մտցվեն համապատասխան սահմանափակումներ: Այդ նպատակով նա խորհրդարանին խնդրել է կատարել փոփոխություններ համապատասխան օրենքում։
Հիշեցնենք՝ Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ մտցվել է մարտի 21-ից, 10 օր անց սահմանվել է պարետային ժամ, որը գործում է ամեն օր երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն: