|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինը բարենպաստ ազդեցություն է ունեցել ոզնիների պոպուլյացիայի վրա: Այդ մասին, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, հայտնում են բրիտանացի կենդանասերներն ու ուրախալի վիճակագրություն ներկայացնում` ավտոմոբիլային տեղաշարժի նվազման հետևանքով պակասել է ոզնիների մահացությունը անիվների տակ ընկնելուց: Ակտիվիստները համեմատել են անցյալ և այս տարվա տվյալները: Այսպես` այս տարվա ապրիլից մայիսը ճանապարհներին անիվների տակ են ընկել 140 տարբեր կենդանիներ, այդ թվում ` ոզնիներ, իսկ մեկ տարի առաջ` 381:
Ըստ կենդանասերների` դա կապ ունի նաև գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման հետ:
Իսկ ըստ Ոզնիների պաշպանության բրիտանական միության` այդ կենդանիները ամբողջապես կորցրել են զգոնությունը մարդկանց բացակայության պատճառով և տեր ու տնօրեն են դարձել մասնավոր այգիներում, որտեղ սիրային խրախճանքներ են կազմակերպում, ընդ որում ` բավականին աղմկոտ: