|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ 2020 թվականի Կառավարության 298-Ն որոշմամբ` արտակարգ դրության ժամանակ արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։
Կոչ ենք անում չխախտել Կառավարության որոշման պահանջները։ Ցանկացած խախտում կառաջացնի իրավական հետևանքներ։