|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալիայում կարանտինի նոր թուլացումներ են մտցվել՝ ըստ որոնց, թույլատրվում է բացել ռեստորանները, բարերը, գեղեցկության սրահները, մարզասրահները, խանութները. այս մասին հաղորդում է Corrier Della Sera-ն:
Իր հերթին, 37.5-ից բարձր ջերմություն ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում տնից դուրս գալ: Քրոնիկական հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Միևնույն ժամանակ հանրային վայրերում պարտադիր է դիմակ կրելը, իսկ սննդի և հագուստի առևտրի վայրերում՝ մեկանգամյա օպգտագործման ձեռնոցները: Առևտրի կենտրոններ մուտք գործող անձինք ջերմաչափվում են:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Իտալիան բացում է սահմանները ԵՄ երկրների հետ: