|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առիթով։ Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում ասված է․
«Ընտանիքն առողջ և համերաշխ հասարակության հիմքն է:
Մարդու ներդաշնակության և երջանկության գրավական է այն ընտանիքը, որտեղ կա արժանապատվության ու իրավունքների նկատմամբ փոխադարձ հարգանք։
Պետք է անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը և ստանա լիարժեք դաստիարակություն։
Շնորհավոր ընտանիքների միջազգային օրը»։