|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով սակրավորի մասնագիտությանը, գրառումն է կատարել․
«Մասնագիտությունը` սակրավոր. նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է: Մասնագետներից այն պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն և խիզախություն»: