|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Կամք»-ի մի քանի ներկայացուցիչներ, որոնք բողոքում էին իրենց համախոհին ապօրինի ձերբակալելու դեմ, վարչական ձերբակալման են ենթարկվել՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա մասնավորապես նշել է. «Արտակարգ դրության ռեժիմն ունի գրեթե 0 արդյունավետություն. այն պահպանվում է առավելապես ընդդիմախոսներին ճնշելու նպատակով։ Ոստիկանության Էրեբունու բաժնում եմ՝ տրամադրելու իրավաբանական օգնություն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահագն Չախալյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ–ի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին։