|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի ընկերներ եւ լրագրողներ:
Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն:
Քանի որ անձամբ որեւէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որեւէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:
Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով եւ մեղադրանքով, այդ պահից ես եւ փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով:
Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության եւ զորակցության համար»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործն ուղարկվել է ՀՔԾ: