|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանը շարունակում է բորբոքել ահաբեկչությունն ամբողջ աշխարհում նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Նման հայտարարությամբ պետքարտուղարը հանդես է եկել այսօր Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Նույնիսկ ներկայիս համավարակի պայմաններում Իրանն օգտագործում է իր ռեժիմի ռեսուրսները՝ ահաբեկչությունը բորբոքելու համար։ Եվ դա այն պայմաններում, երբ իրանցի ժողովուրդը մեծ զրկանքներ է կրում», - նշում է Պոմպեոն։
Նեթանյահուն իր հերթին բարձր է գնահատել Պոմպեոյի այցը՝ նշելով, որ համավարակի պայմաններում առաջին այցը կատարվել է Իսրայել, ինչը «իրենց դաշինքի հզորության ցուցիչն է»։