|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հիմարություն է անվանել թերակղզին վերադարձնելու վերաբերյալ Ուկրաինային ԱԳՆ նախկին ղեկավար Պավել Կլիմկինի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Կլիմկինը ուկրաինական ԶԼՄ-ներին երկու պայման էր նշել, որպեսզի «հետ վերադարձնել» Ղրիմիը։ Առաջինը ՌԴ-ին պատժամիջոցներով ճնշելն էր, երկրորդը ղրիմցիների ցանկությունը՝ վերադառնալ Ուկրաինայի կազմ։
«Հերթական հիմարությունը։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կհամարձակվի վերցնել Ղրիմը։ Ղրիմցիներին ոչ-ոք չի ստիպի վերադառնալ խորթ Ուկրաինա և լքել պատմական հայրենիքը՝ Ռուսաստանը», - Գեմպելի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Նա հավելել է, որ Ղրիմի վերադարձը ՌԴ-ի կազմ, եղել ղրիմցիների գիտակցված ընտրությունը։